Դոնալդ Թրամփը նամակ է հղել Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Իրանը կհամաձայնի բանակցել միջուկային գործարքի շուրջ

18:05, 07.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Իրանը կհամաձայնի բանակցել միջուկային գործարքի շուրջ։ Այս մասին հայտնում է Ռոյթերս-ը։

Դոնալդ Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում ասել է, որ բանակցություններն ավելի լավ կլինեն Իրանի համար։

«Ես ասացի, որ հույս ունեմ, որ մենք կարող ենք սկսել բանակցությունները, քանի որ դա շատ ավելի լավ կլիներ Իրանի համար: Կարծում եմ՝ նրանք ցանկանում էին ստանալ այս նամակը, քանի որ այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ այլ միջուկային պետություն», – ասել է Թրամփը։

Նմանատիպ