Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում իր հատուկ բանագնաց է անվանել անշարժ գույքի նախագծող Սթիվ Ուիտկոֆին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքում իր հատուկ ներկայացուցիչը կլինի անշարժ գույքի գծով զբաղվող Սթիվ Ուիտկոֆը։
BBC-ի փոխանցմամբ՝ Վիտկոֆը Թրամփի մտերիմ ընկերն է, նրա նախընտրական արշավի խոշոր դոնորը և գոլֆի գործընկերը։
Վիտկոֆը Դոնալդ Թրամփի հետ եղել է գոլֆի ակումբում՝ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ Թրամփին կրակել են մոտակայքում։ Բացի այդ, Սթիվ Վիտկոֆը նույնպես ցուցմունք է տվել Թրամփի օգտին քաղաքացիական խարդախության գործով։ Նա դատարանին ասել է, որ նրանք մտերմացել են 1986 թվականին գործարքից հետո: Վիտկոֆը Թրամփին սենդվիչ է գնել, քանի որ Թրամփն այն ժամանակ կանխիկ գումար չուներ։
Դոնալդ Թրամփը նշում է, որ Վիտկոֆն առաջնորդ է, ով ուժեղացրել, ավելի հաջողակ է դարձրել բոլոր նախագծերն ու համայնքները, որոնցում ինքը ներգրավված է եղել։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Սթիվ Վիտկոֆին նշանակել է իր երդմնակալության պլանավորման հանձնաժողովի համանախագահ։