Դոնալդ Թրամփը մեկ րոպե լռությամբ հարգել է Ռեյգանի ազգային օդանավակայանում ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ րոպե լռությամբ հարգել է Վաշինգտոնի Ռեյգանի ազգային օդանավակայանում ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակը և իր ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։
Նախագահը տեղի ունեցածն անվանել է ողբերգություն և ասել, որ դեպքի վայրում ողջ գիշեր շարունակվել է որոնողափրկարարական գործողությունը, որում ներգրավված էին ինչպես տեղական, դաշնային կառավարությունները, նաև զինված ուժերը և առափնյա պահպանությունը։
«Առաջին տիկնոջ, իմ և 340 միլիոն ամերիկացիների անունից մեր սրտերը կոտրված են, և մենք կանգնած ենք ձեր կողքին՝ աղոթելով ձեզ համար», – ասել է Թրամփը։
Ինչպես նշել է Թրամփը, թեև իրենք այս պահին չգիտեն, թե ինչն է եղել բախման պատճառը, նրանք ունեն որոշ կարծիքներ, և հետաքննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել՝ ապահովելու համար, որ նման բան այլևս չկրկնվի։