Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը սահմանում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ «Մենք երկու պատերազմում էլ հաղթել ենք և պատրաստվում ենք կրկին սկսել մեր հաղթանակների տոնակատարությունը», – նշել է Թրամփը

11:19, 02.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը սահմանում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։

Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցում.

«Մեր բազմաթիվ դաշնակիցներն ու բարեկամները մայիսի 8-ին նշում են Հաղթանակի օրը, սակայն մենք ցանկացած այլ երկրի համեմատ անհամեմատ շատ բան ենք արել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար։ Մենք հաղթել ենք երկու պատերազմներում՝ մեզ ոչ ոք չէր կարող համեմատվել ուժով, քաջությամբ կամ ռազմական փայլով։ Սակայն մենք երբեք ոչինչ չենք տոնում, որովհետև այլևս չունենք այնպիսի առաջնորդներ, որոնք գիտեն, թե ինչպես է դա արվում։ Մենք պատրաստվում ենք կրկին սկսել մեր հաղթանակների տոնակատարությունը»։

Նմանատիպ