Դոնալդ Թրամփը կոնկրետ չի պատասխանում այն հարցին, թե արդյոք նա կաջակցի Ջ.Դ. Վենսին, թե՞ Մարկո Ռուբիոյին նախագահի թեկնածու առաջադրվելու համար. «Նրանք երկուսն էլ բարձր ինտելեկտ ունեն, երկուսն էլ զարմանալի են»
«Մեկը ավելի դիվանագետ է, քան մյուսը։ Կարծում եմ՝ երկուսն էլ բարձր ինտելեկտ ունեն», – այսպես պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News»-ի լրագրողի հարցին՝ ինչ տարբերություն կա փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։
«Կասեի՝ մեկը ավելի դիվանագետ է, քան մյուսը։ Կարծում եմ՝ երկուսն էլ բարձր ինտելեկտ ունեն», – ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփին նաև հարցրել են, թե 2028 թվականի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի հարցում ում կաջակցի՝ Ջեյ Դի Վենսին, թե Մարկո Ռուբիոյին։
«Չեմ ուզում այս հարցը քննարկել։ Առջևում երեք տարի կա։ Ես ունեմ երկու անձ, որոնք հիանալի աշխատանք են կատարում։ Չեմ ցանկանում որևէ անհամաձայնություն, չեմ ուզում օգտագործել «կռիվ» բառը։ Ջեյ Դի Վենսը զարմանալի է, և Մարկո Ռուբիոն էլ է զարմանալի», – ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ռուբիոյի և Վենսի համադրությունը անպարտելի կլիներ։
Հարցին, արդյոք տեսնում է սցենար, որ 2029 թվականի հունվարի 21-ին կրկին կդառնա նախագահ, Դոնալդ Թրամփը պատասխանել է․ «Չգիտեմ, դա հետաքրքիր կլինի։ Վատ բան չի լինի, եթե համաձայնվեմ ձեզ հետ և տամ այն պատասխանը, որն ուզում եք լսել։ Բայց դա կյանքը շատ ավելի անհետաքրքիր կդարձներ»։