Դոնալդ Թրամփը կոչ է անում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին նվազեցնել տոկոսադրույքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին նվազեցնել տոկոսադրույքները։
«Նա միշտ ուշանում է, բայց հիմա կարող է փոխել իր հեղինակությունը՝ արագ գործելով», – նշել է Դոնալդ Թրամփը։
Թեև ԱՄՆ նախագահի այս կոչը հնչեց, Ջերոմ Փաուելը հայտարարում է, որ Դաշնային պահուստային համակարգը չի շտապում տոկոսադրույքների նվազեցման հարցում։
«Ինձ համար այս պահին անհայտ է, թե մոնետար քաղաքականության որ ուղին կլինի նպատակահարմար։ Պետք է սպասենք և տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», – նշել է Փաուելը։
Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի համապարփակ մաքսատուրքերի քաղաքականության հետևանքով հնարավոր է՝ գնաճը աճի և որոշ ժամանակ բարձր մնա։
Փաուելը նաև ընդգծել է, որ Թրամփի մաքսատուրքերը զգալիորեն գերազանցել են Դաշնային պահուստի սպասելիքները։