Դոնալդ Թրամփը՝ Կիմ Չեն Ինին. Իմ միջուկային կոճակն ավելի մեծ է
Դոնալդ Թրամփը՝ Կիմ Չեն Ինին. Իմ միջուկային կոճակն ավելի մեծ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հայտարարությանն այն մասին, թե միջուկային կոճակը մշտապես գտնվում է իր սեղանի վրա։ Ինչպես գրել է Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում, ինքը նույնպես ունի այդպիսի կոճակ, որը չափսերով ավելի մեծ է, քան Հյուսիսային Կորեայինը։

«Խնդրում եմ, կարո՞ղ է ինչ-որ մեկը նրա ուժասպառ և սոված ռեժիմից տեղեկացնել նրան, որ ես նույնպես ունեմ միջուկային կոճակ՝ միայն թե չափսերով այն փոքր-ինչ մեծ է ու հզոր։ Եվ իմ կոճակն աշխատում»,-գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ժողովրդին հասցեագրված ամանորյա ուղերձի ժամանակ Կիմ Չեն Ինը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան ավարտել է սեփական միջուկային ուժերի ստեղծումը և խոցման գոտում է գտնվում ԱՄՆ-ի ողջ տարածքը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև նախազգուշացրել է, որ ցանկացած սպառնալիքի դեպքում իր սեղանի վրա է մշտապես գտնվում միջուկային կոճակը։