Դոնալդ Թրամփը կարծում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա «լավ հարաբերություններ» ունենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Այս մասին նա ասել է X հարթակում բլոգեր և կրիպտոարժույթի ակտիվիստ Ֆարուք Սարմադի հետ հարցազրույցում։
«Ես չգիտեմ, թե արդյոք նրանք թշնամիներ են: Կարծում եմ՝ մենք հիանալի կլինենք Չինաստանի հետ։ Կարծում եմ՝ մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ ցանկանում է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Նա նաև ցանկություն է հայտնել, որ «Ռուսաստանը պետք է լուծի այս իրավիճակը»։