Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին բանավեճի կոչ է անում այն բանից հետո երբ Նիկի Հեյլին դադարեցրեց նախագահական արշավը
Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին բանավեճի կոչ է անում այն բանից հետո երբ Նիկի Հեյլին դադարեցրեց նախագահական արշավը: Այս մասին ԱՄՆ նախկին նախագահը գրում է Truth Social-ում։
«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը քննարկենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այնքան կարևոր հարցեր։ Հետևաբար, ես խնդրում եմ բանավեճ անցկացնել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Անհամբեր սպասում եմ պատասխանին»,- գրել է Թրամփը։
Բայդենի նախընտրական շտաբն արդեն պատասխանել է Թրամփին։ Բայդենի աշխատակազմն ասել է, որ իրենք այդ զրույցը կունենան «հարմար ժամանակին» և հորդորել են նախկին նախագահին դիտել Բայդենի ելույթը հինգշաբթի օրը։