Դոնալդ Թրամփը հրաժարվում է ևս մեկ բանավեճ անցկացնել Քամալա Հարիսի հետ՝ պնդելով, որ նա արդեն հաղթել է բանավեճում
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվում է Քամալա Հարիսի հետ երկրորդ բանավեճից։ Նախագահի հանրապետական թեկնածուն սոցցանցում գրել է, որ Ջո Բայդենի ու Քամալա Հարիսի դեմ բանավեճերի նախորդ երկու փուլերում արդեն հաղթել է։
«Առաջին բանը, ինչ անում է բռնցքամարտիկը մենամարտում պարտվելուց հետո, ռևանշ մենամարտ խնդրելն է։ Հիմա արդեն ուշ է, քվեարկության գործընթացն արդեն սկսվել է՝ ռևանշ չի լինի։ Բացի այդ, Կամալան երեկ հստակ հայտարարել է, որ Ջո Բայդենից տարբերվող ոչինչ չի անի, ուստի բանավիճելու բան չկա»,- գրել է Թրամփը սոցցանցում։
Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը, նա նույնպես առաջատար է հարցումներում, և առաջատարությունն օրեցօր աճում է։
Ըստ լրատվամիջոցի՝ Դոնալդ Թրամփը նշված գրառումը գրել է սոցցանցում այն բանից հետո, երբ Fox News-ն առաջարկել է բանավեճերի նոր փուլ անցկացնել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար։
Մինչ այդ նմանատիպ ցանկություն էր հայտնել նաև «Սի Էն Էն », ինչին համաձայնել էր Կամալա Հարիսը։ «Սի Էն Էն »-ի առաջարկի համաձայն, եթե երկու թեկնածուներն էլ համաձայնեն, ապա բանավեճի երկրորդ փուլը պետք է անցկացվի հոկտեմբերի 23-ին Ատլանտա նահանգում։