Դոնալդ Թրամփը հերքում է այն մեղադրանքները, որ Իսրայելն է համոզել իրեն պատերազմել Իրանի դեմ. «Ես զարմացած եմ կեղծ լուրերի մեկնաբաններից և հարցումներից, նրանց ասածների 90 տոկոսը հորինված պատմություններ են»
Դոնալդ Թրամփը հերքել է այն մեղադրանքները, որ Իսրայելը համոզել է իրեն պատերազմել Իրանի դեմ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնի ներգրավվածությունը հակամարտության մեջ հիմնված է Համասի կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իրականացված հարձակումների և իր շարունակական համոզմունքի վրա, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։
«Ես լիակատար զարմանքով դիտում և կարդում եմ կեղծ լուրերի մեկնաբաններին և հարցումները։ Նրանց ասածների 90 տոկոսը ստեր են, հորինված պատմություններ, և հարցումները կեղծված են, ինչպես կեղծվել էին 2020 թվականի նախագահական ընտրությունները։ Ինչպես Վենեսուելայի արդյունքները, որոնց մասին լրատվամիջոցները չեն սիրում խոսել, Իրանի արդյունքները զարմանալի կլինեն։ Եվ եթե Իրանի (ռեժիմի փոփոխության) նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է ունենալ մեծ և բարգավաճ ապագա», – գրում է Դոնալդ Թրամփը։