Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգը «մեծ իրադարձություն է» և հույս ունի, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են հասնել խաղաղության համաձայնության

10:31, 18.03.2025

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգը «մեծ իրադարձություն է»։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ հույս ունի, որ վաղը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում կքննարկի ուկրաինացի զինվորների ծանր դրությունը, որոնք, ըստ նրա, այս պահին ռուսական ուժերի շրջափակման մեջ են։

«Վաղը ես կզրուցեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ փրկելու այն զինվորներին, ովքեր խնդիրների մեջ են։ Նրանք շրջափակման մեջ են, ռուս զինվորներն ամբողջությամբ շրջապատել են նրանց։ Եթե ես չլինեի, նրանք այլևս այստեղ չէին լինի։ Ես կարողացա համոզել ռուսներին, որ այս պահին ոչինչ չձեռնարկեն։

Ռուսաստանում իրավիճակը վատ է, Ուկրաինայում՝ նույնպես։ Այն, ինչ Ուկրաինայում է կատարվում, լավ չէ, բայց տեսնենք՝ հնարավոր կլինի՞ խաղաղության համաձայնագիր, հրադադարի պայմանագիր կնքել։ Կարծում եմ՝ մենք դա կարող ենք անել»,- ասել է Թրամփը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփն արտահայտել է լավատեսություն, որ երկու կողմերը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո կարող են հասնել հրադադարի ու խաղաղության պայմանագրի։

Նմանատիպ