Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Թոմ Հոմանը կղեկավարի երկրի սահմանային անվտանգությունը

15:33, 11.11.2024

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թոմ Հոմանը, ով Թրամփի նախորդ վարչակազմի ժամանակ զբաղեցրել է Ներգաղթի և մաքսային ծառայության տնօրենի պաշտոնը, ղեկավարելու է երկրի սահմանային անվտանգությունը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ներգաղթի և մաքսային ծառայության նախկին տնօրեն և սահմանային հսկողության ջատագով Թոմ Հոմանը կմիանա Թրամփի վարչակազմին և պատասխանատու կլինի մեր երկրի սահմանների համար, ներառյալ մեր հարավային և հյուսիսային սահմանները, ծովային և ավիացիոն անվտանգությունը», – գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում:

Թրամփը նշել է, որ Հոմանը «կղեկավարի անօրինական օտարերկրացիների արտաքսումը իրենց ծագման երկրներ»։

Նմանատիպ