Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ռուսաստանը բանտարկությունից ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, և նա արդեն վերադառնում է հայրենիք

22:18, 11.08.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ռուսաստանը բանտարկությունից ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին։
Գիլմանին Ռուսաստանում ձերբակալել էին 2022 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Ռուսաստանը համաձայնեց նրան ազատ արձակել հումանիտար հիմունքներով։ Մենք գնահատում ենք այս որոշումը և այն փաստը, որ Ռուսաստանը փոխարենը ոչ ոքի չի պահանջել։ Փոխանակում չի իրականացվել։ Ռոբերտը այսօր երեկոյան վայրէջք կկատարի Վաշինգտոնի Էնդրյուս ռազմաօդային բազայում, որտեղ նրան կդիմավորեն իմ ներկայացուցիչները, որոնցից ոմանք նրա հետ միասին գտնվում են ինքնաթիռում։ Ես քիչ առաջ խոսեցի նրա հետ, և նա մեկ խնդրանք ուներ՝ մեկ համեղ չիզբուրգեր, երբ վայրէջք կատարի։ Դրա մասին ինքս կհոգամ», – գրում է Թրամփը սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ իր վարչակազմի առաջնահերթությունը արտերկրում ձերբակալված ամերիկացիներին հայրենիք վերադարձնելն է։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ վերջին տարիների ընթացքում զգալի արդյունքների են հասել։

Նմանատիպ