Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նավթի գների աճի պատճառը ոչ թե Իրանի հետ պատերազմն է, այլ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածները

22:35, 05.10.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նավթի գների աճի պատճառը ոչ թե Իրանի հետ պատերազմն է, այլ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածները։
Այս մասին Թրամփը գրել է սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ բենզինի գնի աճն այժմ այլևս չի պայմանավորված Հորմուզի նեղուցով, քանի որ նավթն այժմ գրեթե ամեն օր ռեկորդային ծավալներով է անցնում նեղուցով։
«Ռուսական գործարանները կործանում է Ուկրաինան, իսկ մերը փակում են «դումոկրատները» այնպիսի նահանգներում, ինչպիսին Կալիֆոռնիան է»,- գրել է Թրամփը։

Նմանատիպ