Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մինչև Հնդկաստանը չդադարեցնի ռուսական նավթի ներմուծումը, Վաշինգտոնը կպահպանի բարձր մաքսատուրքերը Դելիի նկատմամբ
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մինչև Հնդկաստանը չդադարեցնի ռուսական նավթի ներմուծումը, Վաշինգտոնը կպահպանի բարձր մաքսատուրքերը Դելիի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մինչև Հնդկաստանը չդադարեցնի ռուսական նավթի ներմուծումը, Վաշինգտոնը կպահպանի բարձր մաքսատուրքերը Դելիի նկատմամբ։

«Բայց եթե նրանք չեն ցանկանում դա անել, ապա պարզապես կշարունակեն վճարել «մեծ» մաքսատուրքեր», – ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ վստահ է, որ Հնդկաստանը կդադարի ռուսական նավթ գնել՝ նշելով, որ դա «մեծ քայլ» կլինի դեպի Մոսկվայի տնտեսական մեկուսացումը։

Ինչպես գրում է Reuters-ը, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով Դոնալդ Թրամփը Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք է սահմանել, եթե պաշտոնական Դելին շարունակի ռուսական նավթ գնել։

Հրապարակման համաձայն՝ Հնդկաստանը դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդը, այն բանից հետո, երբ արևմտյան երկրները հրաժարվել են 2022 թվականից այն գնել Ռուսաստանից և պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ։