Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Medicaid պետական առողջապահական ծրագիրն այլևս չի ֆինանսավորի անչափահասների սեռափոխության հետ կապված վիրահատություններն ու հորմոնալ թերապիան

10:50, 12.08.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Medicaid պետական առողջապահական ծրագիրն այլևս չի ֆինանսավորի անչափահասների սեռափոխության հետ կապված վիրահատությունները և հորմոնալ թերապիան:

«Մենք չենք վճարի նրա համար, որ մեր անմեղ երեխաներն անցնեն այս բարբարոսական վիրահատություններն ու պրակտիկաները, որոնք նրանց երիտասարդ մարմիններին աներևակայելի և անդառնալի վնաս են հասցնում», – սոցիալական ցանցում գրում է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում վարչակազմի խիստ դիրքորոշման արդյունքում տասնյակ ամերիկյան հիվանդանոցներ արդեն դադարեցրել են տրանսգենդեր դեռահասներին նմանօրինակ բուժում առաջարկելը:

«Չնայած Դեմոկրատական կուսակցությունն ուզում է, որ ձեր երեխաներն իրենց վերարտադրողական օրգանները հեռացնելու հնարավորություն ունենան դեռևս մինչև քվեարկության իրավունքի տարիքը, նախագահ Դոնալդ Թրամփը (ես) և Հանրապետական կուսակցությունը ասում ենք, որ դա աբսուրդ է, և մենք պաշտպանելու ենք ամերիկացի երեխաներին: Խնդրում եմ, հիշեք սա, երբ նոյեմբերին քվեարկեք միջանկյալ ընտրություններում», – նշել է ԱՄՆ նախագահը:

Նմանատիպ