Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Կանադայից ոչինչ պետք չէ՝ բացի բարեկամությունից, իսկ Կանադան Ամերիկայից ամեն ինչի կարիքն ունի
Սպիտակ տանը Կանադայի վարչապետի հետ նախատեսված հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայից ոչինչ չի պահանջում, բացի բարեկամությունից, իսկ Կանադան Ամերիկայից ամեն ինչի կարիք ունի։
Ինչպես Թրամփը գրել է իր սոցիալական ցանցում, Ամերիկան ամեն տարի Կանադային տրամադրում է 200 միլիարդ դոլարի սուբսիդիա և ապահովում նրա ռազմական պաշտպանությունը, ինչը, իր խոսքերով, անհասկանալի է։
«Անհամբեր սպասում եմ Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպմանը։ Ես ցանկանում եմ նրա հետ աշխատել, սակայն չեմ հասկանում մի պարզ ճշմարտություն՝ ինչու է Ամերիկան ամեն տարի սուբսիդավորում Կանադային 200 միլիարդ դոլարով՝ այդ թվում՝ անվճար ռազմական պաշտպանություն։ Մեզ պետք չեն նրանց մեքենաները, էներգիան, փայտանյութը, մեզ ոչինչ պետք չէ, ինչ նրանք ունեն, բացի նրանց բարեկամությունից, որը հուսով եմ՝ միշտ կպահպանենք։ Իսկ նրանց մեր ամեն ինչն է պետք։ Վարչապետը շուտով կայցելի ինձ, և դա հավանաբար կլինի միակ հարցը, որը ես նրան կտամ արդյունքների վերաբերյալ», – գրել է Թրամփը։
Սա Մարկ Քարնիի առաջին արտասահմանյան այցն է այն բանից հետո, երբ ապրիլի վերջին իր «Լիբերալ կուսակցությունը» հաղթանակ տարավ Կանադայի խորհրդարանական ընտրություններում։ Քարնին հայտարարել է, որ ակնկալում է բարդ, սակայն կառուցողական երկխոսություն ամերիկացի գործընկերոջ հետ։
ԱՄՆ մեկնելուց առաջ Կանադայի վարչապետը հայտարարել է, որ բանակցությունները կվերաբերեն առևտրային հարցերին և տնտեսական ու անվտանգության համագործակցությանը։ Ինչպես նշել է Քարնին, իր կառավարությունը կպայքարի Կանադայի համար լավագույն գործարքի հասնելու համար։