Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը ռազմական տեսանկյունից կործանված է, և Վաշինգտոնը «հիանալի համաձայնագրեր» է կնքում Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը ռազմական տեսանկյունից կործանված է, և Վաշինգտոնը «հիանալի համաձայնագրեր» է կնքում Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը ռազմական տեսանկյունից կործանված է, և Հորմուզի նեղուցի բացման հետ կապված Վաշինգտոնը «հիանալի համաձայնագրեր» է կնքում։

Սպիտակ տանը՝ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչ մի շանս չունի և երբեք էլ չի ունեցել»։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի ղեկավարությունը իր հետ զրույցում դա անձամբ ընդունում է, թեև լրատվամիջոցների հետ հակառակն է ասում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ամերիկյան շրջափակումն արդյունավետ է գործում, քանի որ նեղուցով իրանական ոչ մի նավ չի անցել։

«Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Նրանք խաղում են, բայց, ասեմ ձեզ, որ նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել»,- նշում է Դոնալդ Թրամփը։

Հորմուզի նեղուցի հարցի շուրջ խոսելիս Թրամփը հայտարարել է, որ դրա բացման հետ կապված կարևոր համաձայնագրեր է կնքում Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։ Դոնալդ Թրամփը նաև դրական է գնահատում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նախատեսված հանդիպումը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։