Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հաստատել է 175 միլիարդ դոլար արժողությամբ «Ոսկե գմբեթ» նախագիծը

11:38, 21.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է «Ոսկե գմբեթ» ծրագրի իրականացումը՝ 175 միլիարդ դոլար արժողությամբ։ Այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Ոսկե գմբեթը կպաշտպանի մեր հայրենիքը», – նշել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ Կանադան նույնպես ցանկություն է հայտնել միանալ այս ծրագրին։

Թրամփի խոսքով՝ պաշտպանական վահանը, որը կարժենա մոտ 175 միլիարդ դոլար, պետք է գործարկվի իր լիազորությունների ավարտից առաջ՝ մինչև 2029 թվականի հունվարը։

«Ռոնալդ Ռեյգանը դա ցանկանում էր տարիներ առաջ, բայց այդ ժամանակ անհրաժեշտ տեխնոլոգիաները գոյություն չունեին», – նշել է Թրամփը։

Թրամփի վարչակազմը հրահանգել է բարձրաստիճան զինվորականներին ապահովել, որ «Ոսկե գմբեթի» հետագա ֆինանսավորումը ներառվի 2026-2030 թվականների նոր բյուջետային ծախսային ծրագրում։

Նմանատիպ