Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի մասնակցելու Քամալա Հարիսի հետ այլ բանավեճի
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի մասնակցելու Քամալա Հարիսի հետ այլ բանավեճի

Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի մասնակցելու Քամալա Հարիսի հետ այլ բանավեճի։ Այս մասին ԱՄՆ նախագահի թեկնածուն գրել է իր սոցցանցում՝ Truthsocial-ում։

Նրա խոսքով՝ հարցումները ցույց են տալիս, որ նա համոզիչ հաղթանակ է տարել Կամալա Հարիի դեմ առաջին բանավեճում։

«Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթեցի Կամալա Հարիսի բանավեճում, որից հետո  նա անմիջապես պահանջեց երկրորդ բանավեճը: Հարրիսն ու Քրուկ Ջոն ավերել են մեր երկիրը, միլիոնավոր հանցագործներ են գալիս ԱՄՆ, գնաճը սնանկացրել է մեր միջին խավին: Բոլորը գիտեն դա,  Ջոյի հետ առաջին բանավեճի և Հարրիի հետ երկրորդ բանավեճի ժամանակ մանրամասնեցի բոլոր մյուս խնդիրները, որոնք Քամալան և Ջոն առաջացրել են: Կամալան պետք է կենտրոնանա այն ամենի վրա, ինչ նա անում է վերջին գրեթե չորս տարիների ընթացքում: Երրորդ բանավեճ չի լինի»,- գրել է Թրամփը։