Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի «հուսիթների» ռմբակոծությունները

22:29, 06.05.2025

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի «հուսիթների» ռմբակոծությունները։ Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ընթացքում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Եմենից գործող «հուսիթները» տեղեկացրել են, որ կդադարեցնեն նավերի դեմ հարձակումները Կարմիր ծովում։

Թրամփը նշել է, որ «հուսիթները», ամենայն հավանականությամբ, հայտարարել են, որ «այլևս չեն ցանկանում պատերազմ», և Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը։

«Մենք կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք հանձնվեցին։ Մենք կհավատանք նրանց խոսքին, որ այլևս չեն պայթեցնի նավեր, և հենց դա էր մեր նպատակը», – նշել է Թրամփը։

Միաժամանակ, ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է․ «Եթե նրանք դադարեն, ապա ԱՄՆ-ն նույնպես կդադարի»։

Նմանատիպ