Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ը շուտով կհրաժարվի Ուկրաինայի հակամարտության կարգավորումից, եթե չլինեն հստակ առաջընթացի նշաններ

22:38, 18.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ը շուտով կհրաժարվի Ուկրաինայի հակամարտության կարգավորումից, եթե չլինեն հստակ առաջընթացի նշաններ։

ԱՄՆ նախագահը մասամբ կրկնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, թե եթե առաջիկա օրերին կողմերը չցուցադրեն առաջընթաց, ԱՄՆ-ը «շատ արագ» կհրաժարվի Ուկրաինայում պատերազմը ավարտելու փորձերից։

«Հիմա, եթե որեւէ կողմ բարդացնի իրավիճակը, պարզապես կասենք՝ հիմար եք, սարսափելի մարդիկ եք, և կանցնենք (այս հարցից), բայց հուսով եմ՝ դա մեզ անել պետք չի գա», – հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով, Սպիտակ տան վարչակազմը ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել։

«Հիմա ամեն ինչ ընկնում է իր տեղը», – ասել է Թրամփը։

Նմանատիպ