Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ազդեցություն կունենա այլ երկրների տնտեսության վրա Թուրքիայի հանդեպ սակագների հաստատումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ ազդեցություն կունենա այլ երկրների տնտեսության վրա Թուրքիայի հանդեպ սակագների հաստատումը: Այս մասին նախագահ Թրամփը հայտարարել է Reuters-ի հետ զրույցի ժամանակ:
«Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում: Դա ճիշտ գործողություն է»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահը բացառում է ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու փոխարեն կատարել թուրքական կողմի որևէ պահանջ:
Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, նա կարծում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցել է պայմանավորվածություն, երբ միջնորդել է Իսրաելում Թուրքիայի քաղաքացու ազատ արձակման գործին: Ինչպես նշել է Թրամփը, նա կարծում էր թուրքական կողմը ազատ կարձակեր հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որը հերքում է Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու հետ կապ ունենալու մեղադրանքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan