Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր համբերությունը սպառվում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր համբերությունը սպառվում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Դոնալդ Թրամփը այս մասին ասել է Fox News-ի եթերում։
Դոնալդ Թրամփը նշել է, որ իր համբերությունը շատ արագ սպառվում է։
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ տանգո պարելու համար երկուսն են պետք։
«Զարմանալի է, որ երբ Պուտինը ցանկանում էր դա անել, Զելենսկին չէր ուզում։ Երբ Զելենսկին ուզում էր, Պուտինը չէր ուզում։ Հիմա Զելենսկին ուզում է, իսկ Պուտինը կասկածելի է, բայց մենք պետք է գործենք շատ, շատ վճռականորեն», – ասել է Դոնալդ Թրամփը։