Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղն առավոտյան Նյու Յորքում հանդիպելու է Վոլոդիմիր Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղն առավոտյան Նյու Յորքում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մինչ այդ լրատվամիջոցները հայտնում էին, որ Թրամփի ու Զելենսկու հանդիպումը նախատեսված չի եղել, սակայն Թրամփը հաստատել է, որ վաղն առավոտյան հանդիպելու է Ուկրաինայի նախագահի հետ։
«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինձ խնդրել է հանդիպել, ես նրան կհանդիպեմ վաղը առավոտյան՝ ժամը 09:45-ի սահմաններում, Թրամփ Թաուերում»,- ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։
Նրա խոսքով՝ Զելենսկին համաձայն չէ, բայց կարծում է, որ կկարողանա համաձայնության գալ Պուտինի և Զելենսկու միջև։
«Ես անհամբեր սպասում եմ վաղը տեսնել Զելենսկիին։ Եկեք տեսնենք. Ես գիտեմ, որ համաձայն չեմ նրա հետ: Զելենսկին ինձ չի ճանաչում, բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Ես միայն սա կասեմ. Ես հավատում եմ, որ կկարողանամ համաձայնության գալ նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև, այն էլ՝ բավականին արագ»,- ասել է Թրամփը։