Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սի Ցզինպինը ԱՄՆ կժամանի բավականին մոտ ապագայում

12:02, 18.03.2025

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարող է մոտ ապագայում այցելել ԱՄՆ՝ բանակցությունների համար։ Նա նշել է, որ Սի Ցզինպինը կժամանի «ոչ այնքան հեռու ապագայում»։

Թրամփը, հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Չինաստանից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ 20%-անոց տուրք է սահմանել՝ պնդելով, որ Պեկինը չի վերահսկում այն քիմիական նյութերի արտահանումը, որոնք ԱՄՆ-ում օգտագործվում են ֆենտանիլի ապօրինի արտադրության համար։ Չնայած դրան, վերջին շաբաթների ընթացքում Թրամփը նշել է, որ ունի «լավ հարաբերություններ» Չինաստանի առաջնորդի հետ։

Պեկինը դեմ է մաքսատուրքերին և պնդում է, որ արդեն ձեռնարկել է նշանակալի քայլեր թմրանյութերի դեմ պայքարում։ Ի պատասխան, Չինաստանն ընդունել է որոշակի սահմանափակումներ ԱՄՆ-ի հետ առևտրում։ Թրամփի խոսքով՝ տուրքերը անհրաժեշտ են միջազգային առևտրային հավասարակշռությունը վերականգնելու համար։

Նմանատիպ