Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է ձգձգում է Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը, սակայն վերջնական հաշվով նրանք հետաքրքրված են հակամարտության ավարտով
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է ձգձգում է Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը, սակայն վերջնական հաշվով նրանք հետաքրքրված են հակամարտության ավարտով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է ձգձգում է Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը։ Թրամփի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը փորձում է երկարաձգել գործընթացը, սակայն ի վերջո Ռուսաստանն էլ է շահագրգռված հակամարտության ավարտով։ Նա նշել է, որ երկու կողմն էլ շաբաթական միջինը 2500 զինվոր է կորցնում։

«Նրանք ամերիկացիներ չեն, բայց դա ինձ համար նշանակություն չունի։ Ես տեսել եմ պատկերներ մարտի դաշտից։ Կցանկանայի՝ ընդհանրապես չտեսնեի։ Այնտեղ թափված են ձեռքեր, ոտքեր, գլուխներ։ Զենքը ծայրահեղ կործանիչ է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է սա ավարտել, ինչպես նաև Զելենսկին այս փուլում», – ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Զելենսկին նույնպես շահագրգռված է հակամարտության դադարեցմամբ։ Թրամփի խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է ձգտեն դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդկային զոհերից խուսափելու համար։