Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է դրամական օգնություն առաջարկել միգրանտներին «ինքնաարտաքսման ծրագրի» շրջանակներում

10:28, 16.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ներդնել նոր ծրագիր, որը ֆինանսական օգնություն կառաջարկի երկրում անօրինական կերպով գտնվող միգրանտներին՝ երկիրը կամավոր լքելու համար։

Թրամփն ասել է, որ նման «ինքնաարտաքսման ծրագիրը» կներառի որոշակի ֆինանսական օգնություն և հետագայում երկիր օրինական վերադարձի հնարավորություն։

«Մենք նրանց կրթաթոշակ կտանք։ Մենք նրանց որոշակի գումար և ինքնաթիռի տոմս կտանք, ապա կաշխատենք նրանց հետ։ Եթե նրանք լավն են, եթե մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան, մենք կաշխատենք նրանց հետ, որպեսզի նրանք հնարավորինս արագ վերադառնան», – ասաց Թրամփը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր նոր հավելված, որը թույլ կտար ԱՄՆ-ում անօրինական գտնվող միգրանտներին «ինքնաարտաքսվել»՝ կալանավորվելու և արտաքսվելու փոխարեն։

Նմանատիպ