Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ամերիկյան զորքեր չի ուղարկի Ուկրաինա
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում ամերիկյան զորքեր չի ուղարկի Ուկրաինա։
«Ես ձեզ երաշխավորում եմ, ես դա չեմ անի»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ «Ֆրանսիան այլ բան է, նրանք քիչ թե շատ հարեևաններ են, իսկ մեր միջև օվկիանոս կա»։
«Ես անընդհատ խոսում եմ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին, իսկ հիմա խոսվում է այն մասին, որ Ֆրանսիան ցանկանում է կռվել հենց Ուկրաինայում։ Հաջողություն նրանց»,- ասել է Թրամփը։
Ինչպես նշել է ԱՄՆ նախկին նախագահը, լրատվամիջոցների միջոցով իմացել է, որ Ուկրաինան ծրագրում է երեխաներին և տարեցներին ներգրավել ռազմական գործողություններին՝ զինվորական անձնակազմի սղության պատճառով։
Թրամփը նաև ասել է, որ Ջո Բայդենը չպետք է Ուկրաինային խոստանար անդամակցել ՆԱՏՕ-ին, և որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պայմանավորված է Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալու մտադրությամբ։