Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ԵՄ ապրանքներին մաքսատուրքեր սահմանելու իր ծրագրից. Եվրոպական երկրները սարսափելի են վերաբերվում Ամերիկային

14:42, 01.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հրաժարվել Եվրամիության ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու իր ծրագրից,- գրում է «Financial Times»-ը։

Ինչպես նշել է Թրամփը, եվրոպական երկրները «սարսափելի են վերաբերվում Ամերիկային» և չեն գնում ամերիկյան ապրանքներ։

«Պատրաստվու՞մ եմ մաքսատուրքեր սահմանել Եվրամիությանը: Բացարձակապես։ Նրանք չեն գնում մեր մեքենաները, չեն գնում մեր գյուղմթերքը, իրականում մեզանից գրեթե ոչինչ չեն գնում», – ասել է Ամերիկայի նախագահը։

Նա ասել է, որ Եվրամիության դեմ ուղղված միջոցները «շատ կարևոր» կլինեն։

Նմանատիպ