Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կառավարում է Վենեսուելան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կառավարում է Վենեսուելան։ Թրամփը նաև խոսել է ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի գործողության մասին, որի արդյունքում ձերբակալվել է Նիկոլաս Մադուրոն։
«Զարմանալի էր, որ մենք ընդամենը մի քանի վիրավոր ունեինք, բայց բոլորը հիմա լավ վիճակում են։ Ես գիտեի, որ դա մեծ սպառնալիք է», – ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահին նաև հարցրել են, թե ով պետք է ղեկավարի Վենեսուելան։
«Մի հարցրեք ինձ, թե ով է առաջադրվում, որովհետև ես ձեզ կասեմ, և դա շատ վիճահարույց կլինի։ Դա նշանակում է, որ մենք կլինենք գլխավորը։ Վենեսուելան հիմա մեռած երկիր է։ Սա այն երկիրն է, որը, անկեղծ ասած, մենք կլինեինք, եթե ես պարտվեի ընտրություններում, մենք մեռած երկիր կլինեինք», – ասել է Թրամփը։
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ամերիկյան նավթային ընկերությունները կմտնեն Վենեսուելա և կվերականգնեն երկրի նավթային ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ ընկերությունները պատրաստ են խոշոր ներդրումներ կատարել, և ԱՄՆ կառավարությունն ինքը ֆինանսապես չի միջամտի այս գործընթացին։
«Մենք պարզապես կհոգանք երկրի մասին։ Մենք կհոգանք մեր երկրում ապրող և իրենց երկիրը լքած մարդկանց մասին, այդ թվում՝ վենեսուելացիների մասին։ Այո՛, նրանց մասին շատ լավ կհոգ տանեն», – ասաց ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկրորդ ռազմական գործողության, չնայած հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, դրա անհրաժեշտությունը չի լինի։