Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկան մինչև ապրիլի 2-ը կազատվի ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագրով նախատեսված ապրանքների մաքսատուրքերից

22:00, 06.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկան մինչև ապրիլի 2-ը կազատվի ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագրով նախատեսված ապրանքների մաքսատուրքերից։

«Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ խոսելուց հետո ես համաձայնեցի, որ Մեքսիկայից մաքսատուրքեր չեն պահանջվի ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրով նախատեսված ապրանքների համար»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Սակայն, ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, նա լավ հարաբերություններ ունի Մեքսիկայի նախագահի հետ, և նրանք միասին աշխատում են միգրանտների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու, ինչպես նաև ֆենտանիլի տարածման դեմ պայքարելու համար։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումն իր հերթին Թրամփի հետ զրույցից հետո սոցցանցերում կատարած գրառման մեջ նշել է, որ իրենք հիանալի երկխոսություն են ունեցել։

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր աշխատանքն ու համագործակցությունը տվել են աննախադեպ արդյունքներ՝ հարգելով մեր ինքնիշխանությունը»,- գրել է Շեյնբաումը։

Առայժմ Թրամփը չի պարզաբանել, թե արդյոք նմանատիպ բացառություն կտարածվի Կանադայի վրա։ ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագիրը երեք երկրների առևտրային համաձայնագիր է, որն ուժի մեջ է մտել Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում: Այն պետք է վերանայվի յուրաքանչյուր վեց տարին մեկ:

Նմանատիպ