Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ մասնակցելու է Հռոմի պապի հուղարկավորությանը։
«Մելանիայի հետ մենք կմեկնենք Հռոմ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Անհամբեր սպասում ենք այնտեղ լինելուն», – գրում է Թրամփը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։