Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էպշտեյնի հետ լուսանկարները նշանակություն չունեն
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էպշտեյնի հետ լուսանկարները նշանակություն չունեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էպշթինի հետ համատեղ լուսանկարները մեծ նշանակություն չունեն։

«Ես լուսանկարները չեմ տեսել, բայց բոլորը ճանաչում էին այդ մարդուն։ Նա ամբողջ Փալմ Բիչում էր։ Նա ունի լուսանկարներ բոլորի հետ։ Հարյուրավոր մարդիկ կան, ովքեր նրա հետ նկար ունեն։ Այսպիսով, դա շատ բան չի նշանակում», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողական կոմիտեի դեմոկրատ անդամները հրապարակել են Ջեֆրի Էպշթինի նոր փաստաթղթեր, որոնց մեջ ներառված են նաև ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի լուսանկարները։

Դոնալդ Թրամփը պատկերված է երեք լուսանկարում։ Առաջինում նա մի քանի կանանց հետ է, որոնց դեմքերը ծածկված են։ Մեկ այլ լուսանկար 1997 թվականի «Վիկտորյա Սեքրեթ» երեկույթից է, որտեղ Թրամփը և Էպշթինը միասին են։ Երրորդ լուսանկարում Թրամփը ևս մեկ կնոջ հետ է, ում դեմքն նույնպես ծածկված է։

Թրամփը և Էպշթինը տարիներ շարունակ ընկերություն են արել, սակայն ԱՄՆ նախագահը նշում է, որ իրենց հարաբերությունները դադարեցվել են դեռևս 2004 թվականին՝ շատ ավելի վաղ, քան Էպշթինը կձերբակալվեր։