Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում խփված ամերիկյան ռազմական ինքնաթիռի անհետ կորած անձնակազմի անդամը «անվտանգ և առողջ է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ անհետ կորած ամերիկացի զինվորը փրկվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից։
«Մենք գտանք նրան։ Իմ հայրենակիցներ ամերիկացիներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը», – գրել է Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ անհետ կորած անձնակազմի անդամը «գտնվում էր Իրանի դժվար լեռնային շրջանում և թշնամու կողմից որսվում էր, չնայած ԱՄՆ զինված ուժերը օրական 24 ժամ հսկում էին նրա գտնվելու վայրը»։
Թրամփն ասել է, որ «շատ ուրախ է հայտնել, որ ամերիկացի զինծառայողն այժմ «անվտանգ և առողջ է»։
Տեղեկության համար, ապրիլի 3-ին Իրանում խփվել է ամերիկյան F-15 ռազմական ինքնաթիռ։ Ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը փրկվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից, մինչդեռ մյուսը դեռևս համարվում էր անհետ կորած։