Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 26-ին Ֆլորիդայում հանդիպելու է Բենիամին Նեթանյահուի հետ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 26-ին Ֆլորիդայում հանդիպելու է Բենիամին Նեթանյահուի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հուլիսի 26-ին Ֆլորիդայում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Այս մասին Թրամփը գրում է սոցցանցում։

«Իմ նախագահության առաջին շրջանում մենք տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունեինք, անգամ ստորագրվեց պատմական Աբրահամի պայմանագիրը։ Մենք նորից կունենանք»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Բացի այդ, ինչպես գրում է Ամերիկայի նախկին նախագահը, համաշխարհային առաջնորդների հետ զրուցելիս նշում է, որ ժամանակն է, որ պատերազմներն ավարտվեն։

«Այս սարսափելի, մահացու պատերազմներն ու դաժան հակամարտությունները պետք է ավարտվեն: Միլիոնավոր մարդիկ են մահանում, և Քամալա Հարիսը չի կարող դա կանգնեցնել»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Տեղեկության համար՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում, իսկ ավելի ուշ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։