Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է զանգահարի Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է զանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դադարեցման հարցը քննարկելու նպատակով։
«Պետք է հանդիպենք։ Ես ու նա կհանդիպենք։ Կարծում եմ՝ կլուծենք խնդիրը։ Կամ գուցե՝ ոչ, ամեն դեպքում կիմանանք։ Եթե չլուծենք, շատ հետաքրքիր կլինի», – ասել է Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում՝ Air Force One-ի բորտում։
Մինչ այս, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել Պուտինի հետ, հենց որ դրա կազմակերպման հնարավորություն լինի։