Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար Սաուդյան Արաբիայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

10:23, 13.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար Սաուդյան Արաբիայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին Թրամփը ասել է լրագրողների հետ զրույցում։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թրամփը չի հստակեցրել, թե երբ կկայանա նախագահների հանդիպումը, թեեւ նշել է, որ դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում։

Թրամփին հարցրել են նաև Ուկրաինա կատարած այցի մասին, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է, որ դեռ չի պատրաստվում այցելել Ուկրաինա, թեև չի բացառում, որ դա կարող է լինել ապագայում։

«Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին, այս պատերազմը աղետ է»,- ասել է Թրամփը։

Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ Թրամփն ասել է, որ իրենք շատ լավ զրույց են ունեցել։

Նմանատիպ