Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում չի դիտարկի Նիկի Հեյլիի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահի պաշտոնում չի դիտարկի Նիկի Հեյլիին։
Այդ մասին Թրամփը գրել է սոցցանցում։
Թրամփի պատասխանը հաջորդեց axios-ի զեկույցին, որ նա հաղթելու դեպքում կառաջադրի իր հանրապետական նախնական մրցակից Նիկի Հեյլիին փոխնախագահի պաշտոնում:
«Նիկի Հեյլիին չեն դիտարկում փոխնախագահի պաշտոնում, բայց ես նրան հաջողություն եմ մաղթում»,- գրել է Թրամփը։
axios հրատարակությունը գրել է, որ Թրամփը կքննարկի Հեյլիի թեկնածությունը, եթե վստահ լիներ, որ նա կօգնի նրան նախագահական ընտրություններում և դատական գործընթացներում։