Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում փաստաթղթեր կհրապարակի Ջոն Քենեդիի սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին
Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփը փաստաթղթեր կհրապարակի ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի սպանության մասին։
Այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իմ վրեժը հաջող կլինի։ Սրանք վատ մարդիկ են: Սրանք հիվանդ մարդիկ են։ Եթե ես չլինեի, նրանք նույնը կանեին ուրիշի հետ»,- ասել է Թրամփը։