Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է Իլոն Մասկին պաշտոն կամ խորհրդականի դեր առաջարկել վարչակազմում
ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ասում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է Իլոն Մասկին պաշտոն կամ խորհրդականի դեր առաջարկել իր վարչակազմում։ Այս մասին Թրամփը ասել է Ռոյթերս-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք նա կառաջարկի Իլոն Մասկին դեր իր վարչակազմում, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Նա շատ խելացի է։ Օրերս ես հիանալի զրույց ունեցա նրա հետ, ինչպես գիտեք, այն տևեց գրեթե երկուսուկես ժամ։ Երևի լսել եք, նա շատ, շատ խելացի տղա է: Եթե ցանկանա, անպայման կառաջարկեմ, փայլուն տղա է»։
Ավելի ուշ Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցում գրառել է, որ պատրաստ է ծառայել Թրամփի վարչակազմում։
Նույն հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ դիտարկում է էլեկտրական մեքենաների գնման համար հարկային արտոնություններ մտցնելու հարցը։
«Ես էլեկտրական մեքենաների մեծ երկրպագու եմ, բայց այն պետք է լինի ավելի փոքր, շատ ավելի փոքր շուկա: Նրանք բավականաչափ հեռու չեն գնում և չափազանց թանկ են»,- ասել է Դոնալդ Թրամփը։