Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը այս տարի կայցելի ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս տարի պաշտոնական այցով կայցելի ԱՄՆ։
Նա ասել է, որ Չինաստանի նախագահի այցը կկայանա տարեվերջին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Դոնալդ Թրամփը հայտարարությունն արել է Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցից հետո։
«Այո, նա այս տարի կգա Սպիտակ տուն։ ԱՄՆ-ն և Չինաստանը աշխարհի երկու ամենահզոր երկրներն են, և մենք շատ լավ հարաբերություններ ունենք», – ասել է Թրամփը։
Նախկինում հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը ապրիլին կայցելի Չինաստան։