Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրավիրի Նիկի Հեյլիին և Մայք Պոմպեոյին իր նոր վարչակազմ

10:09, 10.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրավիրի Նիկի Հեյլիին և Մայք Պոմպեոյին իր նոր վարչակազմ։ Այդ մասին նա գրել է սոցցանցում։

Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, իր վարչակազմը ներկայումս ձևավորման փուլում է։

Մայք Պոմպեոն Թրամփի նախորդ վարչակազմի ժամանակ զբաղեցրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի և պետքարտուղարի պաշտոնը, իսկ Նիկի Հեյլին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Հեյլին մասնակցել է նաև Հանրապետական ​​կուսակցության փրայմերիզներին 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ։

«Հաճելի էր աշխատել նրանց հետ, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրին մատուցած ծառայության համար», – ասել է Թրամփը։

Մինչ այդ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Մայք Պոմպեոն կարող է նոր վարչակազմում զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը։

Նմանատիպ