Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է առաջադրվել երրորդ ժամկետով նախագահի պաշտոնում, սակայն օրենքը շատ խիստ է այս հարցում

11:38, 12.08.2026

Դոնալդ Թրամփը խոսել է 2028 թվականի նախագահական ընտրություններում երրորդ ժամկետով առաջադրվելու մասին և ասել, որ օրենքը շատ խիստ է այս հարցում։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա կքննարկի 2028 թվականին առաջադրվելու հնարավորությունը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ օրենքը շատ խիստ է։

«Բոլորն ինձ այդ հարցն են տալիս։ Գիտեք, օրենքը շատ խիստ է այս հարցում։ Ես ուզում էի առաջադրվել, բայց օրենքը շատ խիստ է», – պատասխանել է Թրամփը։

Ձեր տեղեկության համար, ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն, անձը կարող է նախագահ ընտրվել միայն երկու ժամկետով։

Նմանատիպ