Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազատության նախագահական մեդալով կպարգևատրի հանգուցյալ Չարլի Քըրքին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանգուցյալ Չարլի Քըրքը կպարգևատրվի Ազատության նախագահական մեդալով։
Ըստ Թրամփի՝ Չարլի Քըրքը միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուր էր։
«Չարլին իր սերնդի հսկան էր, ազատության պաշտպանը և միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուրը», – ասել է Թրամփը։
Տեղեկության համար՝ ոստիկանությունը դեռևս փնտրում է 31-ամյա պահպանողական մեկնաբան Չարլի Քըրքի մարդասպանին։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ հարձակվողը ցատկել է տանիքից և փախել։ Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանությունն ունի նաև ենթադրյալ հանցագործի լուսանկարներ, սակայն, հետաքննության շահերից ելնելով, առայժմ ձեռնպահ է մնում դրանք հրապարակելուց։ Ըստ հաղորդագրությունների՝ սպանության մեջ կասկածվողը, ենթադրաբար, քոլեջի տարիքի է։