Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կհրապարակի Ջոն Քենեդու սպանության փաստաթղթերը՝ նշելով, որ հասարակությունը դրանք սպասել է տասնամյակներ շարունակ

11:34, 18.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կհրապարակի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ ամբողջական փաստաթղթերը։

Նրա խոսքով, այս նյութերը հասարակությունը սպասել է տասնամյակներ շարունակ։

„Մենք կհրապարակենք Քենեդու բոլոր փաստաթղթերը, մարդիկ դրանք սպասել են տասնամյակներ շարունակ։ Մենք ունենք հսկայական քանակությամբ փաստաթղթեր, շատ բան կլինի կարդալու։ Ես ասել եմ, որ ոչինչ չպետք է խմբագրվի,“ – նշել է Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ նախագահի խոսքով, փաստաթղթերի ընդհանուր ծավալը մոտ 80 000 էջ է։

Հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների հետ կապված փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ։ Ավելի ուշ, ԱՄՆ Դաշնային հետաքննության բյուրոյում (FBI) հայտարարեցին, որ հայտնաբերվել է շուրջ 2 400 նոր գրառում, որոնք առնչվում են Ջոն Քենեդու սպանությանը։

Նմանատիպ