Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կրկին կհարվածի Իրանին

11:56, 22.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում կրկին հարված կհասցնի Իրանին։

Թրամփը այս մասին գրել է Truth Social հարթակում։

«Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների մասին՝ վնասը շատ լուրջ է, դրանք ոչնչացված են։ Իհարկե, ինչպես արդեն ասել էի՝ ոչնչացված են, և անհրաժեշտության դեպքում մենք դա կրկին կանենք», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Աբաս Արաղչին «Fox News»-ին տված հարցազրույցում խոսել էր Իրանի միջուկային օբյեկտների մասին։ Նրա խոսքով՝ վնասը լուրջ է, սակայն Իրանը ուրանի հարստացումը դադարեցնելու մտադրություն չունի։

Նմանատիպ