Դոնալդ Թրամփ. Մենք պետք է ստիպեինք Ուկրաինային անել ճիշտ բան, տեսաք օվալաձև աշխատասենյակի փոքրիկ տեսարանը, բայց հիմա նրանք ճիշտ են անում, մենք փորձում ենք հրադադար հաստատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օվալաձև կաբինետում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր բանավեճը Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու ռազմավարության մաս էր կազմում։
«Մեզ անհրաժեշտ էր ստիպել Ուկրաինային, որպեսզի ճիշտ որոշումներ կայացներ։ Դա հեշտ չէր։ Դուք տեսաք կարճ դրվագ Օվալաձև կաբինետում, բայց կարծում եմ, որ այժմ նրանք ճիշտ քայլեր են ձեռնարկում, և մենք փորձում ենք հասնել հրադադարին, ապա՝ խաղաղության համաձայնագրին»,- նշել է Թրամփը։
Երբ Թրամփին հարցրել են Ուկրաինային զենքի և հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու մասին, նա նշել է, որ այդ որոշումը վնաս չի հասցրել Ուկրաինայի բանակին Կուրսկի մարզում։
«Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկը սխալ բան է անում, ինչը կհանգեցնի բազմաթիվ մարդկանց մահվան, ապա ես միջամտում եմ մարդասիրական նկատառումներով։ Ես միջամտում եմ, քանի որ այնտեղ շատ մարդիկ են զոհվում»,- հայտարարել է Թրամփը։