Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել։
«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Բեյրութ զորքեր չեն մտնի, և նրանց ճանապարհին գտնվող զորքերն արդեն հետ են քաշվել», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ խոսել է «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ, և Իսրայելի ու «Հեզբոլլահի» միջև համաձայնություն է ձեռք բերվել լիակատար հրադադարի վերաբերյալ։
«Ես բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով շատ լավ զրույց ունեցա «Հեզբոլլահի» հետ, և նրանք համաձայնության եկան լիակատար հրադադարի շուրջ։ Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա», – գրել է Թրամփը։